Թրամփը պատշտանել է ԱՄՆ-ի նախագահի համար իր թեկնածությունը քվեարկության դնելու Քանիե Ուեսթի որոշումը |armenpress.am|
11:32 - 10 հուլիսի, 2020

Թրամփը պատշտանել է ԱՄՆ-ի նախագահի համար իր թեկնածությունը քվեարկության դնելու Քանիե Ուեսթի որոշումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տալիս ամերիկացի ռեփ-կատարող Քանիե Ուեսթի՝ երկրի բարձրագույն պետական պաշտոնի հավակնելու որոշումը, բայց կարծում Է, որ ի վերջո երգիչը կպաշտպանի հանրապետականներին:

Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հուլսի 9-ին հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում:

«Ինձ դուր Է գալիս, որ նրա ձայնը կլսվի, բայց նա միշտ կլինի մեր կողմից»,- ասել Է Թրամփը՝ մեկնաբանելով Ուեսթի մտադրությունները նախագահական մրցարշավին մասնակցելու պլանների մասին: «Նա շատ լավ տղա Է, մենք նրա հետ հիանալի ընկերներ ենք,-հավաստիացրել Է պետության ղեկավարը:- կարծում եմ, ի վերջո նա կպաշտպանի մեզ»: Թրամփն ընդգծել Է, որ «անհրաժեշտ Է կանգնեցնել արմատականներին ձախերի թվից»: Ուեսթը հուլիսի 4-ին Twitter-ում գրել Է, որ պատրաստվում Է իր թեկնածությունը քվեարկության դնելու Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի պամար:

Հուլիսի 8-ին Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում կատարողը ճշտել Է, որ պատրաստվում Է ԱՄՆ-ում մասնակցելու նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու ընթացիկ տարում: Ուեսթը նշել Է, որ այլեւս չի պաշտպանում Թրամփին, չնայած այն բանին, որ վերջին տարիներին եղել Է նրա կողմնակիցը:

Forbes հանդեսը ապրիլին Ուեսթին ճանաչել Է միլիարդատեր:

Նրա կարողությունը գնահատվում Է մոտավորապես 1,3 միլիարդ դոլար: Ուեսթը դասվում Է ԱՄՆ-ում ամենահանրաճանաչ ռեփ-կատարողների թվին: Երգիչն ստացել Է Grammy-ի ավելի քան 20 մրցանակ: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատների թեկնածուն, ինչպես սպասվում Է կլինի ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հանրապետականներից՝ Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել