Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը
13:31 - 13 հուլիսի, 2020

Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը նշել է, որ համայնքների համաչափ զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվելու են՝ ըստ առաջնահերթությունների: Անդրադառնալով Պատարայում պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընթացիկ տարում կսկսվեն «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի համայնքն ընկած ավելի քան 10 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, առաջիկա տարիներին կկառուցվի դպրոցական նոր մասնաշենք, կշարունակվի ներհամայնքային ճանապարհների սալապատումը:

Այցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է Պատարայի դպրոցական շենքի պայմաններին, ինչպես նաեւ այցելել է գյուղում անհատ ձեռներեցի կողմից բացված «Ստեփան թոնիր-հյուրատուն»  զբոսաշրջային կենտրոն և հետաքրքրվել գործունեության տեսակներով՝ միաժամանակ հայտնելով զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացմանն աջակցելու կառավարության պատրաստակամությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել