Մոլդովայի նախագահը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կբանակցեն |24news.am|
15:33 - 17 հուլիսի, 2020

Մոլդովայի նախագահը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կբանակցեն |24news.am|

24news.am: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, նա հույս ունի, որ կողմերը կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և խնդրի լուծում գտնել։ Այս մասին գրել է РИА Новости-ն։

«Շատ ցավալի է այն ամենն, ինչ տեղի է ունենում, վերջին օրերին հաղորդվում էր վիրավորների և սպանվածների մասին, ես մեծ հույս ունեմ, որ այս ամենը կդադարի, որպեսզի խաղաղություն լինի: Մենք կզարգացնենք համագործակցությունն ու գործընկերությունը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Հուսով եմ, որ նրանք կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել՝ առանց արյունահեղության, առանց կրակոցների, առանց պատերազմի»,- ասել է Դոդոնը ֆեյսբուքյան իր էջով տարածված տեսանյութում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել