ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով |armenpress.am|
16:02 - 17 հուլիսի, 2020

ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կապի մեջ է երկու կողմի համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հարցով։ Այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Այո, կարողացել ենք կապվել երկու համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ այս հարցի շուրջ։  Մենք կապի մեջ ենք նաև այդ անձի ընտանիքի հետ»,- ասաց Ամատունին։

Նա նաև նշեց, որ այս պահին դեռ վաղ է խոսել Նարեկ Սարդարյանին տեսակցելու մասին, հետագա զարգացումներից արդեն պարզ կլինի։

2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել