Պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել. Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարության մասին |aysor.am|
12:56 - 23 հուլիսի, 2020

Պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել. Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարության մասին |aysor.am|

aysor.am: Ատոմակայանը թիրախավորելու Ադրբեջանի հայտարությունները ամբողջովին տեղավորվում են ահաբեկչական պետության տրամաբանության շրջանակներում, պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին հայտարարությանը, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այսինքն՝ պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել», - ասաց նա:

Արմեն Գրիգորյանն ասաց, թե ակնկալում են՝ միջազգային հանրությունն այս մասով կարձագանքի:

«Իհարկե, արդեն եղել են արձագանքներ, բայց սա ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ նաև տարածաշրջանին է ուղղված, ուղղված է ամբողջ մարդկությանը, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ կարձագանքի սրան», - ասաց ԱԽ քարտուղարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել