Իրաքի Քուրդիստանը ժամանակավորապես փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետը |ermenihaber.am|
11:31 - 04 օգոստոսի, 2020

Իրաքի Քուրդիստանը ժամանակավորապես փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետը |ermenihaber.am|

ermenihaber.am:  Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքնավարության տարածաշրջանային կառավարությունը որոշում է կայացրել 1 շաբաթով փակել Թուրքիայի հետ ցամաքային Իբրահիմ Հալիլ անցակետը։ 

Նշվում է, որ քաղաքացիների ելումուտի երկկողմանի սահմանափակման պատճառը Իրաքի Քուրդիստանում վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի կտրուկ ավելացումն է։ Ինքնավարության ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ անցակետը բաց կմնա բեռնափոխադրումների համար։

Խստացվել են նաև ինքնավարության ներսում կորոնավիրուսի հետ կապված կանոնների պահպանումը։ Սահմանվել է պարտադիր դիմակների կրում բոլոր փակ տարածքներում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Իրաքի Քուրդիստանում վարակի դեպքերի քանակը հասել է 14486-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել