Թրամփը Նուբար Աֆեյանի Moderna-ից կգնի 100 միլիոն նմուշ պատվաստանյութ |mediamax.am|
12:43 - 12 օգոստոսի, 2020

Թրամփը Նուբար Աֆեյանի Moderna-ից կգնի 100 միլիոն նմուշ պատվաստանյութ |mediamax.am|

mediamax.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն Moderna ընկերության հետ պայմանավորվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն նմուշ ձեռք բերելու մասին:

CNBC-ն հաղորդում է, որ Moderna-ն իր հերթին հայտնել է, որ գործարքի գինը կկազմի 1.53 մլրդ դոլար: Գործարքը ԱՄՆ կառավարությանը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ձեռք բերել եւս 400 միլիոն նմուշ:

2020թ. հուլիսի վերջին Moderna ընկերությունը, որի համահիմնադիրը եւ գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանն է, հայտնել էր ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլի մեկնարկի մասին: Այդ փուլում նախատեսվում է ներգրավել 30 հազար կամավոր։

Ավելի վաղ Նուբար Աֆեյանը հույս էր հայտնել, որ 2020 թվականի ավարտին կամ 2021թվականի սկզբին կունենան պաշտոնապես հաստատված պատվաստանյութ, եւ ավելացրել, որ ընկերությունն ակնկալում է 2021 թվականին պատրաստել 500 մլն-ից մինչեւ 1 մլրդ դեղաչափ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել