ԱՄՆ-ը և Լեհաստանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել |shantnews.am|
17:51 - 15 օգոստոսի, 2020

ԱՄՆ-ը և Լեհաստանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել |shantnews.am|

shantnews.am: Վաշինգտոնն ու Վարշավան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, ինչի արդյունքում մեծացվում է Միացյալ Նահանգների  ռազմական  ներկայացվածությունը Լեհաստանում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Համաձայնագիրը վավերացրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն և Լեհաստանի Ազգային պաշտպանության  նախարար Մարիուշ Բլաշակը:

Այս փաստաթուղթը շարունակությունն է այն հռչակագրի, որն  անցած տարի Վաշինգտոնում վավերացրել էին  Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Փաստաթղթով նախատեսվում է Լեհաստանում ամերիկյան զորքի ավելացում 1000 զինվորականով և  5-րդ ցամաքային զորքերի հրամանատարության տեղափոխում Լեհաստան:

Այժմ Լեհաստանում է տեղակայված շուրջ 5000 ամերիկացի զինվորական:

Փաստաթղթի ստորագրման ժամանակ Լեհաստանի նախագահ Դուդան ասել է․

«Լեհաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության խորացումը նշանակում է Եվրոպայի մեր հատվածի անվտանգության ուժեղացում, մասնավորապես Բալթյան երկրների և Ուկրաինայի համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել