Ուկրաինայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ընտրությունների անցկացումը Դոնբասում |armenpress.am|
16:22 - 24 օգոստոսի, 2020

Ուկրաինայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ընտրությունների անցկացումը Դոնբասում |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել Է, որ Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբոյի հետ քննարկել Է ընտրությունների անցկացումը Դոնբասում, հարկավոր Է առաջ շարժվել այդ հարցում:

«Մեր կոչն Է՝ չթուլացնել ջանքերը եւ զբաղվել Դոնբասի բարդ քաղաքական հարցերով, մասնավորապես, Դոնբասում ընտրությունների անցկացմամբ: Այդ մասին մենք նույնպես խոսել ենք եւ կցանկանայինք առաջ շարժվել այդ հարցում»,-ասել Է Մաասը՝ հանդես գալով օգոստոսի 22-ին Կիեւում անցկացված ճեպազրույցում, որը հեռարձակվել Է Facebook-ում Ուկրաինայի ԱԳ նախարարության Էջում: Նրա խոսքով՝ առկա են տարբեր մոտեցումներ Դոնբասում տեղական ընտրությունների անցկացման հարցում, բայց հարկավոր Է գտնել դրանց անցկացման մեխանիզմը:

«Առկա են (Դոնբասում ընտրությունների) տարբեր մոտեցումներ, տարբեր տեսլականներ: Կարծում եմ՝ տարբերությյուններ չկան մոտեցումների հարցում, ընտրությունները պետք Է կայանան, խոսքը դրանց անցկացման ժամկետների մասին Է: Թե ինչ ձեւով այդ ընթացակարգը կկիրառվի, պարզ չԷ… բայց հույս կա, որ մենք դրական լուծում կգտնենք»,-հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին նշանակել Էր հերթական տեղական ընտրությունները, ընդ որում՝ դրանք Կիեւի կողմից չվերահսկվող Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի տարածքում չեն կայանալու: Ընդունված որոշման համաձայն, այդ տարածքներում ընտությունները կարող են տեղի ունենալ, մասնավորապես, բոլոր զինված կազմավորումների դուրսբերումից եւ ուկրաինա-ռուսական սահմանների նկատմամբ հսկողությունը հանձնելուց հետո:

Հուլիսին Դոնբասի գծով շփման խմբում ՌԴ լիազոր ներկայացուցիչ Բորիս Գրիզլովը հայտարարել Է, որ տեղական ընտրությունների անցկացման վերաբերյալ Գերագույն ռադայի որոշումը հակասում Է Մինսկի համաձայնագրերին:

Ուկրաինայի իշխանությունները 2014 թվականի ապրիլին ռազմական գործողություն սկսեցին ինքնահռչակ ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի դեմ, որոնք անկախության մասին Էին հայտարարել 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում իրականացված պետական հեղաշրջումից հետո: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, հակամարտության զոհ Է դարձել շուրջ 13 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել