armtimes.com: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը երկու երկրներից էլ ստացել է հաստատում սպա Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ։ Այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Նա նշեց, որ այս պահին համապատասխան կողմերի հետ երկխոսություն է ընթանում։
«Ցանկացած նման իրավիճակում ԿԽՄԿ-ն ունի իր ընթացակագերը, որոնք միմիայն երկխոսության տեսքով են իրականացվում։ Ընթացակարգերի համաձայն`բոլոր ներգրավված կողմերի պաշտոնական հաստատումից հետո մեր կազմակերպությունը, հիմնվելով իր մանդատի, Ժնեւի կոնվենցիայի, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի վրա` համապատասխան քայլեր է անում»,- ասաց Ամատունին:
ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել եւ հայտնվել է ադրբեջանական կողմում:
Շարունակությունը՝ armtimes.com-ում։
comment.count (0)