Աֆղանստանում բնական աղետի զոհ է դարձել առնվազն 72 մարդ |azatutyun.am|
15:29 - 26 օգոստոսի, 2020

Աֆղանստանում բնական աղետի զոհ է դարձել առնվազն 72 մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանում հորդառատ անձրևներին հաջորդած հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ:

Բնական աղետը տեղի է ունեցել մայրաքաղաք Քաբուլից հյուսիս գտնվող Փարվանի նահանգում, որտեղ հեղեղումների և սելավի արդյունքում տներ են փլուզվել:

Նահանգի իշխանությունները ենթադրում են, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ մեծ թվով բնակիչներ մնացել են փլատակներում: Մոտ 90 բնակիչներ վնասվածքներ են ստացել և փոխադրվել են նահանգանիստ Չարիքարի հիվանդանոց:

Զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Աղետը վերապրածներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել