Պայթյունից տուժածներից որևէ մեկը վիրահատության չի ենթարկվել․ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար
17:31 - 26 օգոստոսի, 2020

Պայթյունից տուժածներից որևէ մեկը վիրահատության չի ենթարկվել․ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ռայնիսի փողոցում պայթյունից տուժածներից որևէ մեկը վիրահատության չի ենթարկվել ու այս պահի դրությամբ որևէ վիրաբուժական միջամտության չի նախատեսվում։

 

Ներկա պահին կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել