Ոստիկանությունը քննարկում է Ամուլսարում Լիդիանի համար պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության լիցենզիան կասեցնելու հարցը․ Անի Սամսոնյան
15:53 - 28 օգոստոսի, 2020

Ոստիկանությունը քննարկում է Ամուլսարում Լիդիանի համար պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության լիցենզիան կասեցնելու հարցը․ Անի Սամսոնյան

Ամուլսարում կատարված վերջին իրադարձությունների կապակցությամբ դիմել էի ՀՀ Կառավարությանը, որպեսզի մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող Լիազոր մարմինը վերանայի Ամուլսարում Լիդիան Արմենիայի համար պահնորդական ծառայություն իրականացնող «Հատուկ անվտանգության ծառայություն» ընկերության լիցենզիան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Մասնավորապես նշել էի մի քանի փաստեր, որոնց համաձայն առերևույթ խախտվել էր Մասնավոր Պահնորդական գործունեության մասին ՀՀ օրենքը, որոնք հանգեցնում են լիցենզիայի գործողության դադարեցման։

ՀՀ Ոստիկանությունից ինձ գրավոր տեղեկացնում են, որ իմ ներկայացրած խախտումները արձանագրվել են։ Մասնավորապես այն, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ աշխատակիցները կրել են հատուկ համազգեստ, որի վրա օրենքով սահմանված կարգով տեսանելի կերպով փակցված չեն եղել պահնորդի անունը, ազգանունը, պահնորդական կազմակերպության ապրանքային նշանը և ֆիրմային անվանումը։ Նշված փաստով 28.07.2020 թ․-ից ՀՀ Ոստիկանության ՀԱԱԳ վարչության կողմից իրականացվել է վարչական վարույթ։ Մասնավոր պահնորդները չեն ենթարկվել նաև ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի և անվտանգության իրականացման նպատակով օրինական կարգադրություններին և հայտարարություններին, ինչի հետևանքով ոստիկանները ստիպված են եղել պահնորդներին հեռացնել տարածքից։

ՀՀ Ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովը քննարկում է ընկերության լիցենզիայի գործունեության կասեցնելու հարցը։

Կսպասենք վերջնական եզրակացությանը»,- գրել է նա։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել