Կառավարությունը մինչեւ 2 ամիս հետաձգեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քննարկումը |armtimes.com|
11:42 - 03 սեպտեմբերի, 2020

Կառավարությունը մինչեւ 2 ամիս հետաձգեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քննարկումը |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում մեկնարկել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում ներառված է ավելի քան 24 հարց։ Օրակարգի առաջին հարցը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն է։

Այս օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ Կառավարությունը, որի հիմնական զեկուցողն է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ Ավանեսյանը հայտնեց, որ նախագծի հետ կապված լրացուցիչ աշխատանքների կարիք կա, որից հետո խնդրեց այն ներառել մյուս նիստի օրակարգում։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, հեղինակը կարող է օրենքի իր նախագիծը հետաձգել մինչեւ 2 ամիս ժամկետով, ուստի այն հետաձգվեց մինչեւ 2 ամսով։

Նշենք, որ, ըստ այս օրենքի նախագծի, առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում։ Առաջարկվում է նաեւ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել