ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպումը դրական մթնոլորտում է անցել, խմբակցության ներկայացուցիչների հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել. Վլադիմիր Վարդանյան |tert.am|
14:42 - 03 սեպտեմբերի, 2020

ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպումը դրական մթնոլորտում է անցել, խմբակցության ներկայացուցիչների հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել. Վլադիմիր Վարդանյան |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցությունում Երվանդ Խունդկարյանի հետ եղել է հանդիպում: Խունդկարյանի հետ բազում հարցեր ենք քննարկել, նիստին մասնակցել եմ, հարցեր որպես այդպիսին չեմ ուղղել, քանի որ նրան բավական երկար եմ ճանաչում. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ պետական –իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ-ում թեկնածուի քվեարկումը նրա համար է նախատեսված, որպեսզի ԱԺ-ի պատգամավորների մոտ ձևավորվի ընկալում , թե արդյոք այդ մարդը համապատասխանում է ՍԴ-ի դատավորի պաշտոնը զբաղեցնելուն և արդյոք այն մարդն է, որ ցանկանում ենք տեսնել ՍԴ-ում. «Քննարկումը արվում է հատուկ ընթացակարգով և հնարավորություն կունենանք լսել  և ստանալ պատասխաններ, իսկ քվեարկությունը գաղտնի է:

Անդրադառնալով հարցին, թե միասնական քվեարկությունը բացակայո՞ւմ է, թե՞ ոչ, Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ գաղտնի քվեարկության պարագայում միասնական քվեարկության մասին խոսելը հակասահմանդրական է, քանի որ պատգամավորն է որոշում՝ ինչպես քվեարկել՝ դա իր անձնական համոզմունքի և խղճի հարցն է:

«ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպումը բավականին  դրական մթնոլորտում է անցել, ըստ էության,  խմբակցության ներկայացուցիչների հարցերի պատասխանները սպառիչ եղանակով տրվել են»:

Հարցին, թե նախագահի  առաջադրած թեկնածուին մեկ անգամ մերժված լինելուց հետո կրկին առաջադրելը արդյոք տարակուսելի չէ՞, պատասխանեց, որ դա  նախագահի սահմանադրական իրավունքն է ներկայացնել թեկնածու ՍԴ դատավորի պաշտոնում, իսկ ԱԺ-ի իրավունքն է որոշել այդ անձը համապատասխանում է թե ոչ.

«Պարոն Վաղարշյանի թեկնածությունն արդեն իսկ ներկայացվել է 7-րդ գումարման ԱԺ- ում, պատգամավորնեը լսել են, հնարավոր է Վաղարշյանը նոր հարցադրումներ և մոտեցումներ ներկայացնի, մենք պետք է հասկանանք, ինչպիսին է նրա տեսլականը ՍԴ-ի գոյության և դատավորի կարգավիճակի հետ կապված»:

Անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հրաժարականին, Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ դա իր անձնական որոշումն է, սակայն զարմացել է, որ խմբակցության հետ  մոտեցումների տարբերություն ունի.

«Կարծես թե քննարկուների ժամանակ բոլորս առաջնորդվում էինք այն սկզբունքով, որ ՍԴ պետք է լինի ապաքաղաքականացված, պետք է լինի արժեքների դատարան և պաշտպանի ժողովրդավարական աժեքներ և կարծես թե այս  հարցի շուրջ ունենք կոնսեսուս, ոչ միայն ֆրակցիայում, այլև ամբողջ խորհրդարանում, ինձ համար զարամանալի էր Ավետիսյանի կողմից նման հայտարարությամբ հանդես գալը:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել