Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը ստացած Ստեփան Ստեփանյանը երդվեց ԱԺ-ում |tert.am|
11:42 - 04 սեպտեմբերի, 2020

Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը ստացած Ստեփան Ստեփանյանը երդվեց ԱԺ-ում |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ մանդատի վայր դնելու մասին:

«Նախ շնորհակալություն հայտնենք համագործակցության համար և լավագույն մաղթանքները հղենք նրան»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը հայտնեց, որ մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ չորս տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներն ստացած թեկնածուին՝ Ստեփան Ստեփանյանին: Պատգամավորը ողջունեց բոլորին և երդվեց:

Մանե Թանդիլյանը մանդատը վայր է դրել առողջական խնդիրների պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել