ԵՊԲՀ մասնագետները կատարել են ուսումնական հաստատությունների 956 աշխատակցի ՊՇՌ հետազոտություն
19:29 - 11 սեպտեմբերի, 2020

ԵՊԲՀ մասնագետները կատարել են ուսումնական հաստատությունների 956 աշխատակցի ՊՇՌ հետազոտություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնագետների կողմից կատարվել է ուսումնական հաստատությունների 956 աշխատակցի COVID-19-ի ՊՇՌ հետազոտություն։ Ինչպես տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից, նմուշառման գործընթացը կազմակերպվել և իրականացվել է դպրոցների բուժկետերում. կուտակումներից խուսափելու նպատակով, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն, «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հատատություններին կցված թվով 15 ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ հետազոտություններ:

Սեպտեմբերի 3-ից մինչև 11-ը ներառյալ 956 հոգի ենթարկվել են թեստավորման: «Հիգիենիկ հակահամաճարակային բաժնի համաճարակաբանների կողմից ուսումնական հաստատության բուժքույրերի շրջանում կազմակերպվել են դասընթացներ՝ նմուշառման, անհատական պաշտպանության միջոցների կիրառման, ձեռքերի հիգիենայի, շնչառական էթիկայի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։

Նմուշառման գործընթացը կազմակերպվել և իրականացվել է դպրոցի բուժկետերում՝ վարակի հսկողության կանոնների խստիվ պահպանմամբ՝ անհատական պաշտպանության միջոցների օգտագործման կարգին համապատասխան, ինչպես նաև ախտահանիչ միջոցների պատշաճ օգտագործմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել