Յուրաքանչյուր կնոջ իրավունքն է որոշելու՝ ինքը ցանկանո՞ւմ է լինել հղի և երեխա ունենալ, թե՞ ոչ․ Մարիա Կարապետյան |lragir.am|
20:26 - 12 սեպտեմբերի, 2020

Յուրաքանչյուր կնոջ իրավունքն է որոշելու՝ ինքը ցանկանո՞ւմ է լինել հղի և երեխա ունենալ, թե՞ ոչ․ Մարիա Կարապետյան |lragir.am|

lragir.am:  Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Մարիա Կարապետյանը։

 

- Տիկին Կարապետյան, ԲՀԿ–ական պատգամավորները շրջանառության մեջ են դնելու օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը՝ բացառությամբ որոշ դեպքերի։ Ինչպե՞ս եք գնահատում:

- Այս պահին գործող օրենքը շատ ողջամիտ է։ Մինչև երեք ամսական հղիության պարագայում հղիության արհեստական ընդհատումը կնոջ հայեցողությունն է, և սա այսպես էլ պետք է մնա։ Երեքից մինչև հինգ ու կես ամսական հղիության պարագայում հղիության արհեստական ընդհատումը կարող է տեղի ունենալ բացառապես բժշկական կամ սոցիալական ցուցումով։

Բժշկական ցուցումները կնոջ կամ պտղի կյանքի հետ անհամատեղելի կամ շտկման չենթարկվող հիվանդություններն են։ Սոցիալական ցուցումներն են հղիության ընթացքում ամուսնու մահը, կնոջ կամ նրա ամուսնու ազատազրկման վայրում լինելը, ամուսնալուծությունը, հղիությունը բռնաբարության արդյունքում։

- Նախագծի հեղինակները հնարավոր են համարում աբորտը միայն այն դեպքում, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ: Համոզի՞չ են արդյոք այս փաստարակները:

 - Ո՛չ, համոզիչ չեն։ Հղիության պլանավորման կատարյալ մեթոդներ չկան։ Եվ յուրաքանչյուր կնոջ իրավունքն է որոշելու՝ ինքը ցանկանո՞ւմ է լինել հղի և երեխա ունենալ, թե՞ ոչ։ Եվ նա այս որոշումը կայացնելու համար ունի մինչև երեք ամիս։

- Սեռով պայմանավորված աբորտներով Հայաստանն աշխարհում առաջատարների շարքում է: Արդյո՞ք բերված նախագիծը կարող է փոխել այդ իրավիճակը: Ընդհանրապես, ի՞նչ գործիքակազմով կարելի է լուծել այդ հարցը:

- Մինչև երեք ամսական հղիության պարագայում երեխայի սեռը իմանալը դժվար է։ Այսինքն՝ կնոջ հայեցողության այդ փուլում հղիության ընդհատումը սովորաբար սեռով չէ պայմանավորված։ Ամեն դեպքում, օրենքը արգելում է որևէ պարագայում հղիության արհեստական ընդհատումը իրականացնել սեռի հիմքով։

 

Շարունակությունը՝ lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել