Նախագծային ու ավարտի ժամկետների փոփոխություններով վերսկսվել է Հյուսիս -Հարավ մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը |shantnews.am|
19:53 - 16 սեպտեմբերի, 2020

Նախագծային ու ավարտի ժամկետների փոփոխություններով վերսկսվել է Հյուսիս -Հարավ մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը |shantnews.am|

shantnews.am: Համավարակի սահմանափակումները ավելի քան 60 տոկոսով հետաձգել են Հյուսիս-Հարավ մայրուղու Թալին-Գյումրիի ճանապարհի կառուցման  աշխատանքները ։ Չինաստանից «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության մասանգետների վերադարձը, որը նախատեսված էր գարնանը, օդային ճանապարհների արգելքի պատճառով ձգվեց մինչև օգոսոստոս։ 6 ամիսների դադարը բուն շինաշխատանքներից բացի նաև ընկերության ու պատվիրատուի միջև շատ հարցերի քննարկումներ է հետաձգել:

Ըստ ընկերության ներկայացուցչի, խոսքը վերաբերում է նախագծային փաթեթի քննարկումներին , որոնք անցած տարվանից էին կիսատ է մնացել: Կողմերը չէին հասցրել վերջնական համաձայնության գալ  Թալին-Գյումրի 46 կմ երկարության ճանապարհահատվածի բետոնապատման հարցի շուրջ, որը նախագծային  փոփոխություն էր  պահանջում։

 «Նախագծային փոփոխությունը վերաբերում է հետևյալին ՝ մենք նախապես պայմանավորվել էինք, որ  ճանապարհը բետոնյա շերտով ենք անելու, հիմա փոխում ենք,  ասֆալտապատ է լինելու: Նախկինում այդպես էինք որոշել միջազգային նորմերին համապատասխանեցնելու համար , բայց այն ձեր կլիմային չի դիմանա,ավելի շուտ կքայքայվի ու սպասարկումը կբարդանա, ինչու որովհետև ավելի հեշտ է ասֆալտը վերականգնել, քան բետոնյա շերտը»,- ասել է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի պատասխանատու Լու Կաո Կուեյխուա։

Թալին-Լանջիկ հատվածում  անցած տարի շինարարը հասցրել էր նաև կամուրջ կառուցել, հետո բետոնապատել  մոտ 1 ու կես կմ ճանապարհ: Ըստ շինընկերության ներկայացուցչի, համոզվել են, որ արագընթաց մայրուղու կառուցման միջազգային  փորձը Շիրակի մարզում կիրառելն  նպատակահարմար չէ: Բետոնյա շերտի  ուսումնասիրության արդյունքում տրվել է եզրակացություն,որի հիման վրա բետոնը ասֆալտով փոխարինելու որոշում է կայացվել։

Նախագծային փոփոխություններից բացի,  փոխվում է շինաշխատանքների ավարտի ժամկետները:Ի դեպ ընկերությունը դեռ անցած տարվա հունիսին պետք է շահագործման հանձնած լիներ Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածը: Հիմա նոր ժամկետների մասին են  խոսում:

 «Հիմա կարող ենք ասել՝ աշխատանքներն անում ենք 2 պրոյեկտով․ Թալին -Լանջիկը ավարտում ենք  հուլիսի 14-ին, իսկ Լանջիկ -Գյումրին՝ 2022-ի դեկտեմբերի 31 -ին »,-նշեց «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի պատասխանատուն։

Շարունակությունը՝ shantnews.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել