Չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել. Ռուբինյանը՝ սպասվող հանրահավաքի մասին
 |armtimes.com|
14:26 - 22 սեպտեմբերի, 2020

Չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել. Ռուբինյանը՝ սպասվող հանրահավաքի մասին |armtimes.com|

armtimes.com: Մեծ հաշվով ոչ մի գնահատական չունեմ: Ուզում են հանրահավաք անել՝ թող անեն: Չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին հանրահավաք կազմակերպելու հայտարարությանը:

Ռուբինյանի կարծիքով՝ հանրային մոբիլիզացիա չի ապահովվի 2 պատճառով: «Առաջինը. չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված, հանրության շրջանում մեծ դժգոհություն կա: Երկրորդ. նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լիներ հիպոթետիկ, ձեր նշած ուժե՞րն էին, որ պետք է որևէ մեկին մոբիլիզացնեին: Ընդհանուր առմամբ կարծում եմ՝ այդ երեք ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառները նրանք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում»:

Ռուբինյանն ընդգծեց նաև՝ «Հայրենիք» կուսակցության ամբողջ պատմությունը խարսխված է մի դրվագի վրա: «Կար ԱԱԾ տնօրեն, որը հեռացվեց աշխատանքից և որը հետագայում նեղսրտած ստեղծեց կուսակցություն և հետագայում սկսեց խոսել այս կամ այն ուժերի հետ համագործակցության մասին:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել