ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զրուցել է նաև Ալիևի հետ |azatutyun.am|
09:09 - 29 սեպտեմբերի, 2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զրուցել է նաև Ալիևի հետ |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տեսակապով զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, փոխանցում է կառույցի պաշտոնական կայքէջը: Քիչ ավելի վաղ Հայաստանի վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Գուտերեշը զրուցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նա կոչ է արել երկու երկրների ղեկավարներին անհապաղ դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում և վերադառնալ բանակցություններին` խուսափելու համար տարածաշրջանում անկայունությունից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր խոր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բախումների առնչությամբ, նաև կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը ու հորդորել կողմերին աշխատել ՄԽ համանախագահների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել