Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ՝ օժանդակելու պաշտպանությանն ու հաղթանակին
12:07 - 29 սեպտեմբերի, 2020

Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ՝ օժանդակելու պաշտպանությանն ու հաղթանակին

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

«Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերազմի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:
 
Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն եմ ներկայացրել դատարան»,- հայտնում է պաշտպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել