Բեկորային վիրավորումները մեծ կշիռ ունեն, ինչը վկայում է թշնամու կողմից անկանոն թիրախավորումների մասին. Արմեն Մուրադյան
 |armtimes.com|
19:54 - 02 հոկտեմբերի, 2020

Բեկորային վիրավորումները մեծ կշիռ ունեն, ինչը վկայում է թշնամու կողմից անկանոն թիրախավորումների մասին. Արմեն Մուրադյան |armtimes.com|

armtimes.com: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ բեկորային վնասվածքները մեծ կշիռ ունեն ընդհանուր վիրավորումների մեջ, ինչը վկայում է թշնամու կողմից անկանոն ու չտարբերակված թիրախավորումների մասին: Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Արմեն Մուրադյանը նշեց, որ այս պահին վիրավորների բուժումը գտնվում է խիստ վերահսկողության ներքո: «Այսօր արդեն քննարկում էինք հետագա հաշմանդամությունից խուսափելու, հաշմանդամության հետ կապված խնդիրները, այսինքն՝ բուժօգնության բոլոր փուլերը քննարկվում են՝ առաջին բուժօգնությունից սկսած, մինչև վերականգնողական բուժում»:

ԵՊԲՀ ռեկտորը նաև հայտնեց, որ վիրավորների հետ հոգեբաններ են աշխատում: «Հոգեբանները աշխատում են՝ հաշվի առնելով թե՛ տարիքը և թե՛ այն արհավիրք ձևավորող պայթյունները, որոնք տեսել են և՛ զինվորները, և՛ քաղաքացիական բնակչությունը: Այդ պայթյուններից հետո ոչ միայն ֆիզիկական, այլ նաև լուրջ հոգեկան խնդիրներ կարող են ձևավորվել, և կարծում եմ, որ այս խնդիրը ևս պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեր բժիշկների, այլ նաև տարածաշրջանի և աշխարհի բժիշկների համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել