Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերին

 |armenpress.am|
20:28 - 02 հոկտեմբերի, 2020

Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերին |armenpress.am|

armenpress.am:  Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Չերնովիցկի շրջանում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինան ռազմական օգնություն կցուցաբերի որեւէ երկրի»,-ասել է  Զելենսկին:

Զելենսկին նաեւ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կիեւը հակամարտող կողմերին ՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, երկխոսության կոչ է անում ՝ հակամարտության ապաէսկալացման նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել