ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանային և միջազգային խաղացողներին կոչ է արել օգնել հրատապ հրադադարի հաստատմանը
10:22 - 06 հոկտեմբերի, 2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանային և միջազգային խաղացողներին կոչ է արել օգնել հրատապ հրադադարի հաստատմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տարածաշրջանային և միջազգային խաղացողներին կոչ է արել օգնել հրատապ հրադադարի հաստատմանը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում։ Այս մասին ասել է նրա խոսնակ Շտեֆան Դյուժարիկը:

Գուտերեշը դատապարտել է Ղարաբաղում հակամարտությունը և լուրջ անհանգստություն հայտնել բնակելի տարածքների հրետակոծման վերաբերյալ տվյալների վերաբերյալ:

«Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ շեշտել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- նշվում է Դյուժարիկի հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել