ՀՀ վարչապետը հանդիպում է ՔՊ-ի վարչության անդամների հետ
 |pastinfo.am|
14:40 - 20 հոկտեմբերի, 2020

ՀՀ վարչապետը հանդիպում է ՔՊ-ի վարչության անդամների հետ |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում մի շարք հանդիպումներ ունի նախատեսված։ Դրանցից մեկն էլ հանդիպումն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ։ Տեղեկությունը հայտնեց Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը.

«Կառավարությունում այս ընթացքում մի քանի անգամ հանդիպում է եղել վարչության անդամների հետ, հերթական հանդիպումներն են, որևէ արտառոց բան չկա, աշխատանքային քննարկումներ են լինում»։

Մանե Գևորգյանը նշեց, որ չի կարող հստակ ասել՝ հանդիպումը ո՞ր ժամին է լինելու, արդյոք ընթանում է կամ արդեն վերջացե՞լ է։ Սակայն նշեց. «Ընթացիկ աշխատանքային քննարկումներ են»։

Ավելի վաղ հայտնել էին, որ Կառավարությունում վարչապետի հետ են հանդիպել Արցախի երկու նախկին նախագահները։

Նախօրեին մի շարք արտախորհրդարանական ուժեր փակ քննարկման ձևաչափով հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղի է ունեցել նաև անվտանգության խորհրդի նիստ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել