Իսրայելում դժգոհում են կորոնավիրուսին կառավարության սխալ արձագանքից, վարչապետի նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներից և տնտեսական իրավիճակից |shantnews.am|
13:29 - 25 հոկտեմբերի, 2020

Իսրայելում դժգոհում են կորոնավիրուսին կառավարության սխալ արձագանքից, վարչապետի նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներից և տնտեսական իրավիճակից |shantnews.am|

shantnews.am:  Իսրայելի ամբողջ տարածքում հազարավոր ցուցարարներ անցկացրել են բողոքի հարյուրավոր ակցիաներ երկրի վարչապետ Բենիամին Նեսանյահուի դեմ։ The Jerusalem Post-ը գրում է, որ ցուցարարները դժգոհում են Իսրայելում կորոնավիրուսի համավարակի նկատմամբ կառավարության սխալ արձագանքից, կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներից, որոնք առաջադրվել են վարչապետի նկատմամբ, և երկրում առկա տնտեսական իրավիճակից:

Խոշոր ցույցեր են անցկացվել ոչ միայն երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում, այլ նաև համեմատաբար փոքր բնակավայրերում: Բացի այդ, ստացվել են հաղորդագրություններ բախումների և ցուցարարների վրա հարձակումների մասին:

Haaretz-ի հաղորդմամբ՝ Նեթանյահուի նստավայրի մոտ հավաքվել է 2000 ցուցարար, ընդ որում՝ ցուցարարների մյուս խումբը երթով շարժվել է քաղաքի փողոցներով:

Տեղի են ունեցել բախումներ, ոստիկանությունը ձերբակալել է յոթ ցուցարարի ոստիկանության սպաներին վիրավորելու և հասարակական կարգը խախտելու համար: Maariv պարբերականը նշում է, որ Թել Ավիվում ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու ցուցարարներին էլեկտրաշոկերով սպառնալու համար: Հաղորդվել է նաև ցուցարարների վրա մի շարք հարձակումների մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել