Պուտինն ասել է՝ պատրաստ եմ ապահովելու Հայաստանի անվտանգությունը, բայց Ղարաբաղի հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ․ Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ Փաշինյանի նամակին |ilur.am|
18:17 - 31 հոկտեմբերի, 2020

Պուտինն ասել է՝ պատրաստ եմ ապահովելու Հայաստանի անվտանգությունը, բայց Ղարաբաղի հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ․ Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ Փաշինյանի նամակին |ilur.am|

ilur.am: Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է վարչապետ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղած նամակին

«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։

Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։

Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։

Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․

«Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ» »։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել