Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով․ հակառակորդը հետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան
22:24 - 04 նոյեմբերի, 2020

Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով․ հակառակորդը հետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր էլ ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր հրոսակախմբեր, դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ մի քանի ուղղությամբ, այդ թվում հյուսիսարևելյան անտառոտ հատվածում հարձակման փորձ են իրականացրել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ՀՀ սահմանների հատվածներում, առնվազն Գեղարքունիքի հատվածում երեք անգամ թշնամական ԱԹՍ է խոցվել հայկական ՀՕՊ-ի կողմից շատ կարճ ժամանակահատվածում, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել այլ հատվածներում:  

Հովհաննիսյանի խոսքով՝ մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։ Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, սակայան  կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել։

«Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում  ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Ժամեր առաջ ՀՀ  տարածքում խոցված ԱԹՍ-ների վերաբերյալ Հովհհանիսյանը տեղեկություն չփոխանցեց, շեշտելով, որ  դրանք  շատ արագ և ուշ ժամի են խոցվել, մութ ժամանակահատվածի մասին է խոսքը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել