Սեյրան Օհանյանը չի վիրավորվել
12:00 - 07 նոյեմբերի, 2020

Սեյրան Օհանյանը չի վիրավորվել

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Սեյրան Օհանյանը վիրավոր է։

Ֆեյսբուքի իր էջում Պողոսյանը մասնավորապես գրել է․

«Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել