ԲՀԿ-ական պատգամավորները մուտք են գործում ԱԺ. սկսում են արտահերթ նիստ գումարելու գործընթաց |armenpress.am|
17:26 - 11 նոյեմբերի, 2020

ԲՀԿ-ական պատգամավորները մուտք են գործում ԱԺ. սկսում են արտահերթ նիստ գումարելու գործընթաց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք մասնակցում են 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքին, մուտք են գործում խորհրդարանի շենք: Խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք սկսում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցի քննարկման արտահերթ նիստ գումարելու գործընթաց:

«Մենք հիմա մտնում ենք Ազգային ժողովի շենք և սկսում ենք արտահերթ նիստ գումարելու գործընթաց: Սպասում ենք «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին, «Իմ քայլը» խմբակցության հարգելի պատգամավորներ, սպասում ենք ձեզ Ազգային ժողովում»,- ասաց Զոհրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել