Տեղի է ունենում երրորդ հանրապետության կյանքում ամենաստոր քաղաքական հետապնդումը, որի շարժառիթները դավաճանական են. «Հայրենիք»
14:43 - 12 նոյեմբերի, 2020

Տեղի է ունենում երրորդ հանրապետության կյանքում ամենաստոր քաղաքական հետապնդումը, որի շարժառիթները դավաճանական են. «Հայրենիք»

Սա երրորդ հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենաստոր քաղաքական հետապնդումն է, որի շարժառիթները դավաճանական են: Այս գործընթացը կարող է լինել ճակատագրական ՀՀ և ԱՀ համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:

Տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ երեկոյան ձերբակալվել է ԱԱԾ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225'1 («Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը») և 307'1 («Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը») հոդվածներով նախատեսված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով: Երեկ ձերբակալվել է նաև «Հայրենիք»-ի խորհրդի անդամ Արա Սահակյանը (225'1 հոդված):

Տեղի ունեցածը անկասկած քաղաքական հետապնդում է Արցախը՝ թշնամու զոհասեղանին դրած իշխանությունների կողմից և հետապնդում է մեկ նպատակ. մեկուսացնել քաղաքական ընդդիմության առաջնորդներին Արցախը թշնամուն հանձնելու դավաճանական ծրագիրը, ըստ ներկայացված ժամանակային պլանի, կյանքի կոչելու համար:

Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: «Իրավական պատճառաբանությունները» դեռևս անհայտ են: Ըստ մեր տեղեկությունների՝ Արսեն Բաբայանին տանում են Հատուկ քննչական ծառայություն:

Սա երրորդ հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենաստոր քաղաքական հետապնդումն է, որի շարժառիթները դավաճանական են: Այս գործընթացը կարող է լինել ճակատագրական ՀՀ և ԱՀ համար»:

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար
Սոս Հակոբյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել