Այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին․ Արման Մուսինյան
17:53 - 12 նոյեմբերի, 2020

Այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին․ Արման Մուսինյան

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արցախում հաստատված զինադադարից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել