Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արկադի Ղուկասյանը հանդիպում են ունեցել
13:51 - 13 նոյեմբերի, 2020

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արկադի Ղուկասյանը հանդիպում են ունեցել

Երեկ ուշ երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն իր մտահոգություներն է արտահայտել Ացախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնել է Տեր- Պետրոսյանի  մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ 

Վերջինս հայտնել է, որ Տեր-Պետրոսյանը, կարևորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել