Եթե կարողանանք լուծել կոնկրետ հարց՝ կրթության ոլորտում, մենք շատ ռազմավարական հարցեր կլուծենք․ Փաշինյան |armtimes.com|
18:00 - 16 նոյեմբերի, 2020

Եթե կարողանանք լուծել կոնկրետ հարց՝ կրթության ոլորտում, մենք շատ ռազմավարական հարցեր կլուծենք․ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է վարչապետը հնարավորություններ տեսնում մոտ ապագայում ձեւավորելու կոնցեպտ ԼՂ հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար՝ մի այնպիսի ճանապարհով, որ ապագա սերունդներին չժառանգեն այս խնդիրը, որի մեջ հայտնվել են 90-ականներից մինչեւ հիմա։

Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե արդյո՞ք հնարավոր է որեւէ կերպ երկխոսություն ծավալել արցախահայության հետ՝ նրանց կարծիքը հասկանալու համար, թե այս նոր իրողություններում նրանք ինչպես են պատկերացնում ԼՂ հակամարտության վերջնական լուծման հնարավորությունը։  

Նախ անդրադառնալով 2-րդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իհարկե՛, հնարավոր է, բայց Արցախի ժողովուրդն ունի ընտրված իշխանություն, որը ներկայացնում է իրենց։ Բայց իհարկե՛, ժողովրդի հետ ուղիղ երկխոսությունը նույնպես շատ կարեւոր է եւ տեղի կունենա անպայման»։

Խոսելով առաջին հարցի մասին՝ վարչապետն ընդգծեց, որ ԼՂ հարցի վերջնական կարգավորումը պետք է լինի այն կարեւոր նպատակը, որն իրենք իրենց առաջ դնեն, որպեսզի այս կոնֆլիկտը հաջորդ սերնդին չժառանգեն։

«Եթե եկել հասել ենք այստեղ՝ ուրեմն պետք է հավաքենք մեր վճռականությունը եւ գնանք ամբողջական լուծումների, որպեսզի այս խնդիրը չժառանգենք հաջորդ սերնդին եւ դրանով մենք մեծ ծառայություն մատուցած կլինենք այդ սերնդին։ Ուրիշ բան, որ մենք պետք է կոնսոլիդացնենք մեր ամբողջ ներուժը, որպեսզի հնարավորինս ընդունելի լուծման հասնենք եւ այդ գործում ԼՂ ժողովրդի դիրքորոշումը չափազանց կարեւոր է։ Բայց լուծման համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԼՂ ժողովուրդը ապրի ԼՂ-ում, Հայաստանի ժողովուրդը ապրի ՀՀ-ում՝ իրեն զգա պաշտպանված, ունենա գործելու, ստեղծագործելու, արարելու, եկամուտներ ձեւակերպելու, հարստանալու եւ հարստացնելու հնարավորություն եւ ստեղծարար աշխատանքի հնարավորություն»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ երբ որ ապագայի մասին են խոսում՝ իր համար մի ակնհայտ իրողություն կա, որ այս բոլոր խնդիրները, եթե լայն դաշտից հավաքեն մի սեգմենտում՝ այդ սեգմենտի անունը կրթություն է։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել