Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել. ՌԴ նախագահ |shantnews.am|
14:48 - 02 դեկտեմբերի, 2020

Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել. ՌԴ նախագահ |shantnews.am|

shantnews.am: «Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել, բայց՝ ժողովրդի համար անհրաժեշտ»,- ՀԱՊԿ խորհրդի հեռավար նիստին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Իրոք, Հայաստանը, հայ ժողովուրդը հիմա անցել է իր պատմության մեջ շատ դժվար ժամանակաշրջան: Եվ Հայաստանի ղեկավարությունը, ՀՀ կառավարության նախագահը, վարչապետը ստիպված էին շատ դժվար, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Պետք է նշեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ են , բայց ևս մեկ անգամ շեշտեմ. դրանք անհրաժեշտ էին և մեծ անձնական խիզախություն էին պահանջում վարչապետից», – ասել է Պուտինը։

Նա շեշտել է, որ դա ակնհայտ է, և այսօրվա հանդիպմանը ներկա գտնվողներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության աստիճանը նման տեսակի որոշումներ կայացնելիս:

«Նա (Հայաստանի վարչապետը) իր վրա վերցրեց այդ պատասխանատվությունը: Եվ մեր խնդիրն է այժմ աջակցել վարչապետին և իր թիմին՝ խաղաղ կյանք հաստատելու, բոլոր որոշումների իրականացմանը հասնելու և օգնելու մարդկանց, որոնք հայտնվել են ծանր իրավիճակում», – ասել է Ռուսաստանի Դաշնության Նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել