Քաղաքացիական պատերազմը կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը․ Լևոն Տեր-Պետրոսյան
14:40 - 05 դեկտեմբերի, 2020

Քաղաքացիական պատերազմը կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:

Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը: Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել