Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|
18:24 - 07 դեկտեմբերի, 2020

Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ։ Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը:

Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք Բաքվի ու Երևանի խնդրանքով տեղակայվել են շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:

Ընդգծվել է, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հայտարարության մեջ արձանագրած պայմանավորվածությունների հետևողական իրականացումը նպաստում է տարածաշրջանում իրադրության ընդհանուր կայունացմանը:

Շեշտվել է ռազմական գործողություններից տուժած բնակչության խնդիրների լուծման կարևորությունը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել