Մանե Թանդիլյանն ընդունել է Լիոնի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին
22:10 - 11 դեկտեմբերի, 2020

Մանե Թանդիլյանն ընդունել է Լիոնի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին

Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է Ֆրանիսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, մասնագիտությամբ բժիշկ Գևորգ Կեպենեկյանին, որին ուղեկցում էր նաև ֆրանսիացի բժիշկ Խելիլ Էտուն:
 
Ողջունելով նրանց՝ Մանե Թանդիլյանն իր խոսքում նշել է, որ պատերազմից հետո Արցախում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր ոլորտներում առկա է մասնագիտական փորձառության և ներուժի կարիք: Այդ առումով ողջունելի են նման օժանդակություններն ու աջակցությունները՝ հատկապես կարողությունների, հմտությունների և տրամադրվածության առումով:
 
Հյուրերը, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար, նշել են, որ նպատակ ունեն հստակեցնելու արցախցիներին հուզող սոցիալական և առողջապահական խնդիրների ընդհանուր նկարագիրը՝ Ֆրանսիա վերադառնալուց հետո կազմակերպելով նման օգնությունների տրամադրումը՝ արցախցիների ֆիզիկական և հոգեբանական վիճակի բարելավման նպատակով:
 
Այնուհետև կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության ոլորտները՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առաջիկայում գործնականում կիրառել առարկայական ծրագրերի իրականացման եղանակները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել