ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքել է լուրը, թե ՔՊ վարչությունը նիստ է գումարել՝ վարչապետի հրաժարականը քննարկելու
23:56 - 12 դեկտեմբերի, 2020

ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքել է լուրը, թե ՔՊ վարչությունը նիստ է գումարել՝ վարչապետի հրաժարականը քննարկելու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքել է տեղեկությունները, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է գումարել՝ վարչապետի հրաժարականը քննարկելու։

«Քիչ առաջ տելեգրամյան անհայտ ծագման, անհայտ երկրից ղեկավարվող ալիքում հայտնված ու հայաստանյան մամուլում տարածում գտած լուրը, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է վարչապետի հրաժարականը, աղերս չունի իրականության հետ»,- գրել է նա


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել