Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը քննարկել են Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ընթացիկ աշխատանքները
19:26 - 13 դեկտեմբերի, 2020

Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը քննարկել են Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ընթացիկ աշխատանքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն Արցախ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ սոցապ նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով Արցախում առաջացած սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները՝ ևս մեկ անգամ որպես առաջնահերթություն սահմանելով համագործակցության շնորհիվ դրանց իրականացման հասցեականությունն ու արդյունավետությունն ապահովելը:

«Ակնհայտ է, որ հետպատերազմյան սոցիալական խնդիրներն ավելի ցցուն ու խորն են, բայց և այնպես, կողմերն այս հարցում միակարծիք են՝ ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներն զգալու են պետության սոցիալական հանձնառությունն ու հոգածությունը երկու նախարարությունների համատեղ ու միասնական ջանքերով»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանն այցելել են Աղավնո համայնք, հանդիպել բնակիչների և համայնքի ղեկավարի հետ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել