«Ոչ ոք նրան թունավորելու կարիք չուներ»․ Պուտինը՝ Նավալնիի աղմկահարույց գործի մասին |tert.am|
15:20 - 17 դեկտեմբերի, 2020

«Ոչ ոք նրան թունավորելու կարիք չուներ»․ Պուտինը՝ Նավալնիի աղմկահարույց գործի մասին |tert.am|

tert.am: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՌԴ նախագահի նստավայրում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

Խոսելով ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման մասին, Պուտինը նշել է, որ ոչ ոք նրան թունավորելու կարիք չուներ։

«Կինն ինձ դիմել էր, ինչից հետո ես անմիջապես հանձնարարել եմ նրան բուժման ուղարկել»,-հիշեցրել է նախագահը։

Պուտինը նաև նշել է, որ իր մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին իրեն զեկուցել է Նավալնիի ենթադրյալ թունավորման վերաբերյալ վերջին «հերյուրանքների» մասին:

Ըստ պետության ղեկավարի, Նավալնիի «թունավորման» վերաբերյալ հրապարակումները ոչ թե հետաքննություն են, այլ «ամերիկյան հատուկ ծառայություններից նյութերի օրինականացում»:

ՌԴ ղեկավարը նշել է նաև, որ Նավալնիի «թունավորման» մասին հրապարակման հետ կապված պատմության նպատակը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարձակումն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել