Քրիստինե Գրիգորյանը ԵՄ գործընկերներն ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը
13:09 - 18 դեկտեմբերի, 2020

Քրիստինե Գրիգորյանը ԵՄ գործընկերներն ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը

Բրյուսելում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում ՀՀ-ԵՄ կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում Կառավարության բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

Հայկական կողմից թեման ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։

Նախարարի տեղակալն իր ելույթում գործընկերներին ներկայացրել է դատական և իրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը։

Փոխնախարար Գրիգորյանը շեշտել է, որ կառավարությունը հետևողականորեն շարժվում է առաջ դատական համակարգի բարեվարքության, անկախության և արդյունավետության ապահովման իր ծրագրով, անդրադարձել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ձևավորման ընթացքին, ինչպես նաև տեղեկացրել քրեական արդարադատության ժամանակակից համակարգի ներդրմանը միտված քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի հաստատման ընթացքի մասին։

Քրիստիննե Գրիգորյանը նաև ներկայացրել է մարդու իրավունքներրի պաշտպանության և ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղություններն ու ընթացքը։

ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելը բարձր է գնահատել արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում կառավարության իրականացրած բարեփոխումների ընթացքը, գոհունակությամբ է նշել եղած մարտահրավերների պայմաններում ժողովրդավարական այդ բարեփոխումները շարունակելու Կառավարության հանձնառությունը։

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին նշել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումներին Եվրոպական միությունն աջակցում է 30 մլն եվրոյի աջակցության փաթեթով և խոստումնալից կատարողականի համար անցյալ շաբաթ կատարել է աջակցության 9 մլն եվրոյի փոխանցում պետական բյուջե։

Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների, ներառյալ՝ Հակակոռուպցիոն իրավապահ մարմնի և հակակոռուպցիոն դատարանի ձևավորման ուղղությամբ Կառավարության ակտիվ ջանքերը։

Օլիվեր Վարհեին նաև նշել է, որ Եվրոպական միությունն աջակցում է ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման կառավարության ջանքերին, և այդ ուղղությամբ 10 մլն եվրոյի աջակցություն է հասանելի դարձրել 2021 թվականից։

Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձել է COVID-19 համավարակին և ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմին, դրա ցավալի հետևանքներին և նշել, որ  երկրում ստեղծվել են մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել