Վարչապետը վաղը կմասնակցի հիշատակի սգո երթին, ինչպես որ նախապես հայտարարվել էր
 |armtimes.com|
19:30 - 18 դեկտեմբերի, 2020

Վարչապետը վաղը կմասնակցի հիշատակի սգո երթին, ինչպես որ նախապես հայտարարվել էր |armtimes.com|

armtimes.com: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ դեկտեմբերի 19-ին, կմասնակցի հիշատակի սգո երթին։ Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանից։

«Ինչպես որ նախապես հայտարարվել էր, այդպես էլ լինելու է, վաղը վարչապետը կմասնակցի հիշատակի արարողությանը»,-ասաց խոսնակը։

Անդրադառնալով հանրության շրջանում առաջացած այն հարցին՝ երկուշաբթին աշխատանքային է լինելու, թե ոչ՝ Մանե Գեւորգյանը նկատեց, որ այդ օրը ոչ աշխատանքային չի հայտարարվել։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել