«Հանրապետություն» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել 44 օրյա պատերազմի նահատակներին
17:55 - 20 դեկտեմբերի, 2020

«Հանրապետություն» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել 44 օրյա պատերազմի նահատակներին

«Այս 44 օրյա պատերազմում մենք բոլորս կորցրել ենք հարազատներ, ընկերներ, գաղափարակիցներ»,- գրված է «Հանրապետություն» կուսակցության Ֆեյսբուքի պաշտոնական էջում։
«Մեր ցավն ընդհանրական է ու պետք է մեզ միավորի, միմյանց նկատմամբ դարձնի հանդուրժող: «Հանրապետություն» կուսակցությունը համոզված է,որ միայն այդպես է հնարավոր հաղթահարել արտաքին վտանգն ու ուժեղացնել երկիրը: Միայն այդ պարագայում է, որ մենք Եռաբլուրում գլուխ խոնարհելու իրավունք կունենանք մեր հին ու նոր պատերազմների զոհերի առաջ ու արժանի կլինենք նրանց հիշատակին»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել