Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ գյուղն ամբողջությամբ մեր հսկողության տակ է մնալու․ Շուռնուխի գյուղապետ |news.am|
20:27 - 20 դեկտեմբերի, 2020

Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ գյուղն ամբողջությամբ մեր հսկողության տակ է մնալու․ Շուռնուխի գյուղապետ |news.am|

news.am: Շուռնուխ գյուղի  մոտ կտեղակայվեն ՀՀ սահմանապահ ուժեր, իսկ սահմանի մոտով անցնող մայրուղին կհսկեն ռուս սահմանապահները: Այս մասին ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի համայնքապետ Հակոբ Արշակյանը:

«Չեմ կարծում, որ մեր սահմանապահը, կամ ռուսը մեզ կխաբի, բայց եթե հանկարծ փորձեն ճանապարհը վերցնել  որպես սահման, մենք ունենք այստեղ բավական քանակությամբ ուժ, տղաներ, կսպասենք մինչեւ Գորիսից կմիանան, Երեւանից էլ կմիանան, էս տարածքը չպիտի զիջվի, բայց ամեն դեպքում ես չեմ կասկածում, որ պիտի եւս մեկ անգամ խաբված զգանք կառավարության կամ ռուսի կողմից, գյուղն ամբողջությամբ մերը պետք է լինի, արդեն նամուսի հարց է: Սպասում ենք ադրբեջանցիներին` սահմանները վերջնական որոշելու համար, ալիեւյան GPS-ով են սահմանազատելու»,- ասաց նա` հավելելով, որ ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ գյուղն ամբողջությամբ մեր հսկողության տակ է մնալու:

Նա նշեց, որ գյուղից  ուղիղ 4 կմ հեռավորության վրա է գտնվում դիրքերը:

Գյուղապետի խոսքով` ամենակարեւորը գյուղի մոտ անվտանգության գոտու ստեղծումն է, որպեսզի գյուղացիները անվտանգ լինեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել