Իրավիճակի սրման բարձր ռիսկեր կան Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում. շարունակելու ենք ակտիվորեն ու արդյունավետ զարգացնել զինված ուժերը. Պուտին |tert.am|
17:31 - 21 դեկտեմբերի, 2020

Իրավիճակի սրման բարձր ռիսկեր կան Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում. շարունակելու ենք ակտիվորեն ու արդյունավետ զարգացնել զինված ուժերը. Պուտին |tert.am|

tert.am: Իրավիճակի սրման մեծ ռիսկեր կարող են առաջանալ Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`դեկտեմբերի 21-ին ելույթ ունենալով Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստում, գրում է EADaily լրատվականը:

«Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում իրավիճակի սրման մեծ ռիսկեր կան: ՆԱՏՕ-ի բլոկի ռազմական ակտիվությունը չի դադարում: Ցավոք, զենքի կառավարման համակարգի դեգրադացիան շարունակվում է», -ասել է պետության ղեկավարը:

«Հորինված պատրվակներով ԱՄՆ-ն արդեն դուրս է եկել ՀՕՊ, Ռուսաստանի միջազգային գործերով խորհրդի և բաց երկնքի մասին համաձայնագրերից: Հստակություն չկա նաև Ռազմավարական զենքի կրճատման պայմանագրի վերաբերյալ, որի ժամկետը, ինչպես հայտնի է, լրանում է 2021 թվականի փետրվարին: Մենք բազմիցս հայտարարել ենք այս համաձայնագիրը երկարաձգելու պատրաստակամության մասին, պատասխան չկա», -ասել է նա:

Ինչպես ընդգծել է ՌԴ ղեկավարը, «ռուսական կողմը մանրամասնորեն վերլուծում է ներկայիս աշխարհառազմավարական և ռազմաքաղաքական իրավիճակը և կանխատեսում դրա զարգացման հնարավոր տարբերակները»:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել