ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են. Վլադիմիր Պուտին |1lurer.am|
17:48 - 25 դեկտեմբերի, 2020

ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են. Վլադիմիր Պուտին |1lurer.am|

1lurer.am: v>Անկախ պետությունների համագործակցությունը՝ ԱՊՀ-ն, Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից մեկն է: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ: 

 
«Պետք է քննարկենք ԱՊՀ հարթակում ձևավորված իրավիճակը: ԱՊՀ-ն մեր արտաքին քաղաաքականության ամենակարևոր ուղղություններից է, եթե ոչ ամենակարևորը: ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են: Դրանք այն երկրներն են, որոնց հետ մեզ շատ բան է կապում՝ միևնույն պետության կազմում տասնամյակներ, որոշ դեպքերում՝ հարյուրամյակներ լինելու փաստը: Այստեղ են մեր ամենազարգացած տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը, որոնք ոչ միայն բարեկամական են, այլև՝ հարազատ»:,- ասել է ՌԴ նախագահը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել