Մանրախնդիր մոտեցում է, քաղաքական հաշվեհարդար. Մ. Մելքումյանը՝ Ն. Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու «Իմ քայլի» մտադրության մասին |tert.am|
12:51 - 26 դեկտեմբերի, 2020

Մանրախնդիր մոտեցում է, քաղաքական հաշվեհարդար. Մ. Մելքումյանը՝ Ն. Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու «Իմ քայլի» մտադրության մասին |tert.am|

tert.am։ Սա մանրախնդիր մոտեցում է, դա անարդար, ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է: Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով  «Իմ քայլի» կողմից Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագծի մշակմանը:

«Նաիրա Զոհրաբյանն այն քաղաքական գործիչն է, որը բարձր մակարդակով կատարում է ինչպես իր` որպես հանձնաժողովի նախագահի, այնպես էլ ոչ միայն խորհրդարանում, նաև խորհրդարանից դուրս մարդու իրավունքների հետ կապված պարտականությունները։ Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած միջոցառման ամենաակտիվ գործիչներից է: Նրա ձայնը լսելի է և դրա համար նրան փորձում են լռեցնել, սակայն միևնույն է, չի ստացվելու, քանի որ նա կլինի հանձնաժողովի նախագահ, թե չի լինի, իր պայքարը շարունակելու է, հակառակը՝ դրանով նրա վարկանիշն ավելի կբարձրացնեն»,-ասաց Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա` նաև միջազգային կառույցներից արձագանք կլինի, քանի որ Նաիրա Զոհրաբյանը նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեր պատվիրակության մշտական անդամ է: «Այն հիմնավորումը, որը նրանք ներկայացնում են, զավեշտալի է: Պատգամավորի քաղաքական հռետորաբանությունը չի կարելի շփոթել պետական գործունեության հետ, նրանք պետական մտածողության բացակայություն են ցուցաբերում»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել