Պուտինի և Էրդողանի անձնական փոխհարաբերությունները թույլ են տալիս ներդաշնակորեն կարգավորել վիճաբանական հարցերը. Պեսկով |tert.am|
22:35 - 27 դեկտեմբերի, 2020

Պուտինի և Էրդողանի անձնական փոխհարաբերությունները թույլ են տալիս ներդաշնակորեն կարգավորել վիճաբանական հարցերը. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական փոխհարաբերությունները և կառուցողական տրամադրվածությունը թույլ են տալիս ներդաշնակ լուծումներ գտնել հակասական իրավիճակներում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Բացի այդ, իհարկե, Ռուսաստանի և Թուրքիայի միջև համալիր երկկողմ հարաբերություններ կան: Եվ երբ այդ շրջանակներում երկու պետությունն էլ ղեկավարում են առաջնորդներ, որոնք նման կերպ են վերաբերվում միմյանց, որոնք միմյանց համարում են խոսքի և գործի մարդ, դա գրավականն է այն բանի, որ անգամ եթե տարաձայնություններ են ծագում, եթե շահերի որևէ բախում է ի հայտ գալիս, ապա առաջնորդների կառուցողական տրամադրվածությունը թույլ է տալիս ներդաշնակորեն դուրս գալ իրավիճակից»,- ասել է Պեսկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել